Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը Անգլիան ներկայացնող Լորենցո Սոնոգոնն էր: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ երեք սեթերից հետո 6:1, 6:2, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:




Լրահոս