ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի փետրվարի 20-ին նշանակված լինելով ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Կանոնադրության 44-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի համաձայն պատասխանատու լինելով տնօրինելու իրեն վստահված Կոմիտեի ֆինանսական միջոցները, ինչպես նաև ունենալով Կոմիտեի աշխատակազմի աշխատողների նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու իրավասություններ, իր ենթակայության ներքո գործող կոմիտեի աշխատակազմի պարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանից ու կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Սոնյա Մաթևոսյանից տեղեկանալով, Կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Բաղդասարյանի կողմից 2017 թվականի օգոստոսի 15-ից աշխատանքի չհաճախելու գործառութային պարտականությունները չկատարելու մասին, Անահիտ Հախումյանի, Սոնյա Մաթևոսյանի, Լիլիթ Պալյանի և Վարդան Բաղդասարյանի օժանդակությամբ շահադիտական և անձնական այլ դրդումներից ելնելով հաստատել է Անահիտ Հաշումյանի և Լիլիթ Պալյանի կողմից ստորագրված Վարդան Բաղդասարյանի Կողմից իբրև աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմված աշխատավարձի հաշվարկի և վճարման համար հիմք հանդիսացող լացված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնցում նշված են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ Վարդան Բաղդասարյանի 2017 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 26-ը ընկած ժամանակահատվածում հաճախել է աշխատանքի և դրանց, ինչպես նաև 31.07.2018թ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա, պաշտոնական դիրքն օգտագործելով նշված անձանց և Վարդան Բաղդասարյանի օժանդակությամբ կատարել է խոշոր չափերի վատնում, այն է՝ Վարդան Բաղդասարյանը աշխատանքի չհաճախելով ստացել է խոշոր չափերի 2.867.171 ՀՀ դրամ աշխատավարձ:
Ք.Մ.