ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նորայր Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.Facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Норик Амирджанян» անունով անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ, «Yerevan.Today» լրատվական էջի հրապարակման տակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանրային գործունեությամբ պայմանավորված անպարկեշտ ձևի հայհոյել է՝ 2022 թվականի մարտի 23-ի հրապարակումով գրառել է «Քեզ ՊՆ նշանակողի լավը ք….մ դու վիժվածք ես բ..-ի լակոտ»։
Այդ կերպ դիտավորությամբ ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Ք.Մ.