Տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր: