Հրդեհներ Ստեփանակերտում․ չոր խոտատարածքներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք ՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Հուլիսի 4-ին ժամը 14:05-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 14:06-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, լիկվիդացվել` ժամը 14:26-ին:
Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք 4X3 մ2 :

Հրդեհի վերաբերյալ մեկ այլ ահազանգ ստացել է ժամը 13:29-ին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ հրդեհը բռնկվել է աղբանոցում, ոիրց հետո տարածվել հարևան չոր խոտատարածքում: Հրշեջ-փրկարարները ժամանակին իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և լիկվիդացրել կրակը:

Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը:

«ԱԻ պետական ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական կամ կենցաղային բնույթի, մասնավորապես տնամերձ հողատարածքներում մաքրության աշխատանքներ իրականացնել, չվառել հավաքված աղբն ու կենցաղային թափոնները, այս առումով անզգուշությունը կարող է բավականին լուրջ արտակարգ դեպքի պատճառ դառնալ»:




Լրահոս