ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:
«Մենք հիմք ենք պատրաստում կարևորագույն ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման համար: Սա երկար ճանապարհ է, բայց այն պետք է սկսել հիմա», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը միջազգային գործընկերների հետ միասին Ուկրաինայում օգնություն է ցուցաբերում գրեթե 9 միլիոն մարդու։ «Մենք նաև աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ՝ չպայթած զինամթերքի, ականների և կասետային զինամթերքի սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։