
Իմ տղան բանակում լավ էր զգում եւ չէր ուզում գալ տուն,-այսօրվա մամլո ասուլիսում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը`խոսելով հասարակությանը հուզող խնդիրների մասին:Նրա խոսքով` ամեն ինչի հիմքում տգիտությունն է, անգամ աղանդները տգիտության արդյունք են: Լրագրողներից մեկի այն հարցին`դպրոցներն ինչքանո՞վ են պայքարում տգիտության դեմ, պրն Հախվերդյանն ասաց. “Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալիս, ուսուցիչ լինելը բարդ մասնագիտություն է”:Իսկ ինչ վերաբերվում է հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող “Միմինո” հաղորդմանը երգահանն ասաց, որ փորձում են ցույց տալ, որ կա այդ բարեկամությունը: Անդրադառնալով Երեւանին նա ասաց.” Իմ Երեւանից ոչինչ չի մնացել:Ամոթ ու աբուռ բառերը դուրս են եկել լեքսիկոնից, ավելին` բարոյական արժեքները շատ արագ փոխարինվեցին նյութական արժեքներով”:Բանախոսը ողջ ասուլիսի ընթացում կարեւորեց բնապահպանական խնդիրները, որոնք պետք է անհապաղ լուծվեն:Երգահանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա նոյեմբերի մեկին կլինի մանկական հեղինակային երգերի համերգ, իսկ նոյեմբերի քսաներեքին` մենահամերգ: