Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հուլիսի 7-ին Մալթայում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) – Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:
Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը»: