Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ։
«Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոներ և համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար։
«Այն մարդիկ, որոնք կդիմեն ՌՈւ և կընտրեն մասնագիտացումը սահմանապահ զորքերի, հետագայում, ավարտելուց հետո, նրանց վրա տարածվելու են օրենքի նույն դրույթները։ Այսինքն՝ լրացուցիչ հոդված ավելացնելու կարիք չկա, քանի որ խնդիրը կարգավորվում է արդեն իսկ մեր նախաձեռնած փոփոխությունների շրջանակներում»,- նշեց Սուրեն Պապիկյանը։