Երեկ վերջապես կայացավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի երկար սպասված երգի պրեմիերան: Այն կոչվում է «Изгнанная», որը հայրենն թարգմանաբար նշանակում է աքսորված: Այս մասին երգչուհին ուրախությամբ եւ հուզմունքով հայտնել էր իր երկրպագուներին:
«Վերջապես տեսահոլովակս ամբողջովին, ինչպես ասում են, իմ սրտով ա։
Հ.Գ. Հուզվում եմ ճիշտ այնպես, ինչպես առաջին տեսահոլովակիս ժամանակ»,-նշել էր նա:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում շատ կանայք ու աղջիկներ սեռական ոտնձգությունների են ենթարկվում տարբեր իրավիճակներում.«Նման դեպքերում շատերը լռում են ինչ-ինչ պատճառներով… Ճիշտ այդպես եղավ այս պատմության հերոսուհու հետ…»:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ խոստացված պրեմիերան չի կայանալու:
«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան:Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն»,-նշել է երգչուհին։
Միեւնույն ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծել է, որ այս նախագծի վրա աշխատել ավելի քան մեկ տարի ու այն չափազանց կարևոր է նրա համար։
«Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,-հավելել է երգչուհին:
Լիդա Եղիազարյան