Հանգստի շրջանը սկսված է. Ռոմանոս Պետրոսյանը մեկնում է արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակուրդային շրջանը սկսված է: Գաղտնիք չէ, որ հուլիս եւ օգոստոս ամիսներն ավանդաբար համարվում է արձակուրդային ժամանակահատված, երբ կառավարության անդամները հերթով արձակուրդ են գնում, իսկ Ազգային ժողովն առհասարակ գրեթե մեկուկես ամիս չի աշխատում:

Եվ ահա, առաջին արձակուրդ մեկնողը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրում ասվում է.

«1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի հուլիսի 11-22-ը ներառյալ:

2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»:

Ն.Հ.




Լրահոս