
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավորարեւելյան եւ ասիական տարածաշրջաններում մնալու է զգալի: Պանետտան հիշեցրել է, որ այժմ տարածաշրջանում է գտնվում 40 հազարանոց ամերիկյան զինուժը, որի 23 հազարը տեղակայված է Քուվեյթում եւ այլ երկրներում` ներառյալ Աֆղանստանում գործող 100 հազարանոց բանակը:Պանետտան նշել է, որ ԱՄՆ էլ տարածաշրջանում անհրաժեշտ քանակի զորք է պահպանելու, որպեսզի ի վիճակի լինի դիմագրավել սպառնալիքներին: Նշենք, որ նմանապիտ հայտարարություն էր արել նաեւ Տաշքենդում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: