ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեդա Սաֆարյանը սահմանադրական արդարադատության հետ կապ չունի. Վարդևանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը շուտով երկու նոր դատավոր կունենա: Դեկտեմբերին ավարտվում է դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը: Նոր դատավորներկց մեկը Սեդա Սաֆարյանը կլինի, ում թեկնածությունը դեռ խորհրդարանում պետք է քննարկվի ու քվերակվի, բայց հաշվի առնելով, որ Սաֆարյանի թեկնածությունը գործադիրն է ներկայացրել, ապա ենթադրելի է, որ օրենդիրն էլ կհաստատի գործադրի ընտրությունը:
ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ՀՀԿ-ականացված լինելու մեջ մեղադրող օրվա իշխանությունը՝ ՔՊ-ն, այժմ փաստորեն մեկ այլ կուսակցականի է ցանկանում Սահամանդրական դատարանի դատավոր կարգել:

Սեդա Սաֆարյանը նախկին պատգամավո Արման Բաբաջանյանի կուսակիցն է, Հանուն հանրապետության կուսակցության անդամ:
ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասում է՝ Սեդա Սաֆարյանը սահմանադրական արդարադատության հետ կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս