Հանգստյան օրերին Լոռու մարզի պարեկները ողջ մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 151 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և այլն։ 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 6 անձ։
Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։