Տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտային ծառայությունների սակագները բարձրացել են. հունիսին մայիսի համնեմատ տրանսպորտային ծառայությունների սակագներն աճել են 4.1 տոկոսով:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 7.3 տոկոս աճով: Հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 0.2-0.7 տոկոսով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է Երեւանում: Իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա հունիսին նախորդ տարվանույն ժամանակահատվածի հետ համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.5, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.7 տոկոս գնաճ:

Նշենք, որ ՀՀ բոլոր քաղաքներում հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.3 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս