Ոստիկանության Իջևանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 6-ին Բերդավան բնակավայրի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Երվանդ Թ.-ն, որը հուլիսի 4-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: