Լոռու մարզպետն արձակուրդ է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնում է արձակուրդ: Այդպիսի որոշում ստորագրել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասվում է.  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 11-22-ը ներառյալ:

2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»:

Հիշեցնենք, որ երեկ էլ հրամանագիր էր ստորագրվել, որով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին էր արձակուրդ տրամադրվել՝ կրկին տասը օրով եւ կրկին հուլիսի 11-22-ը ներառյալ: Արձակուրդների շրջանը սկսված է:

Ն.Հ.




Լրահոս