ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզվողի են բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 4-ին։ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանություն բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, որը մայիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս