«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք, Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։
Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին, բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձեւավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց եւ 4 տարի պաշտոնավարեց:
Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին եւ հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում