ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկուկես ամիս հանգստի ռեժիմով. ովքեր են արձակուրդ մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա մեկուկես ամիսը կառավարման համակարգն աշխատելու է իներցիայով։ Բանն այն է, որ արձակուրդային սեզոն է, եւ կառավարության ու Ազգային ժողովի անդամները գնալու են արձակուրդ։ Երեկ ավարտվեց ԱԺ հերթական արտահերթ նստաշրջանը, սպասվում է, որ մինչեւ հուլիսի 15 եւս մեկ նստաշրջան կլինի, ապա խորհրդարանը եւս կմեկնի արձակուրդ։ Կառավարության անդամները եւս հերթով արձակուրդ են մեկնելու` թերեւս տասնօրյա ժամկետով, սակայն Կառավարության նիստերը միևնույնն է շարունակվելու են։

Այսպիսով, հուլիսի 11֊22 արձակուրդ են մեկնելու ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Առաջիկայում նման կերպ արձակուրդ կմեկնեն Կառավարության մյուս անդամները եւ ստացվում է, որ այս մեկուկես ամիսն ըստ էության բոլորը կաշխատեն իներցիայի ռեժիմով։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ն. Հ.




Լրահոս