ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թալանը կոպեկ առ կոպեկ հետ է բերվելու». խոստումներ VS իրականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան արմատախիլ անելու եւ թալանը վերադարձնելու մասին խոսում է գրեթե ամենամսյա ռեժիմով: Նա վարչապետության առաջին տարիներին հայտարարում էր, որ Հայաստանում կա զրո կոռուպցիա, ապա հավաստիացնում, որ կոռումպացված նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների թալանը կոպեկ առ կոպեկ հետ է բերվելու:

Մինչ օրս, սակայն, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների թալանածը հետ բերելու կոնկրետ դեպքեր չկան։ Բացառությամբ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից Արցախի բանակին 20 մլն դոլարի փոխանցումն ու Հայաստանի Մաքսային ծառայության նախկի պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը պետությանը։ Սակայն, ընդգծենք, որ երկու դեպքում էլ նվիրատվությունները եղել են ինքնակամ։

Իսկ Փաշինյանի ձևակերպմամբ, «թալանչիները» ոչ միայն թալանը հետ չեն վերադարձրել, այլև նրանցից շատերն ազատորեն լքել են երկիրը: Մոնումենտում գտնվող առանձնատներից որևէ մեկը պետականացված չէ, այդ թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանինը, որոնք Նիկոլ Փաշինյանն անվանել էր «կոռուպցիայի թանգարան՝ բաց երկնքի տակ:

Իսկ այժմ թվային տվյալներ. 2021 թվականի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը, իսկ 2020-ին՝ մոտ 1 միլիարդ դրամը»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս