Դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալումը ապօրինի է համարվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյանից:

Հիշեցնենք,որ քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պարեկային ծառայությունը կանգնեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան։ Արդյունքում պարզվել է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան վարել է հարբած վիճակում։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս