Մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են. ինչ իրավիճակ է Ելփինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Ելփինում ամեն ինչ կարգին է, հանդարտ, մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ելփինի համայնքի ղեկավար Անդրանիկ Աղախանյանը:

«Կրակոցների հետեւանքով վնասվել է մեկ ավտոմեքենա, Փառք Աստծո մարդկային որեւէ տուժած չկա»,-հավելեց նա:

Նշենք, որ հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժած չկա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս