Ինչպես հայտնի է երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ հանդիսացող Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա-նումներ: Այդ ընթացքում «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի անձը ներկաներին հանձնարա¬րականներ է տվել՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարել են վերջինիս պահանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր¬մանը և ներգրավ¬վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի կողմից կատարված պարզաբանման վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ հանձնարարականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարարականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:
Այնուհետև, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա-բաշխման համաձայն՝ խմբավորման անդամներից մեկը, 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին:
Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակա¬տա¬րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:
Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ն հավա¬քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր¬ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին:
Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր¬մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին են փոխանցել նշված գումարը:
Քրեական գործի շրջանականերում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարակությամբ՝ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված և թաքստոցի մեջ պահված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180.000 ԱՄՆ դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի», մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրանցից 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, վերջիններս ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկու օրենքով գող կալանավորվել են, իսկ քիչ առաջ էլ իրավապահները ձերբակալել են սույն քրեական գործով անցնող քրեական հեղինակություն Ցոլակ Գրիգորյանին:
Ք.Մ