Ուկրաինայում հայտարարել են Եվրոպայում գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայով լրացնելու մտադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել Է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին: Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպայի ԷլեկտրաԷներգիայի հաղորդման համակարգային գործարկուների ցանցին (ENTSO-E – ծանոթ. խմբ.) միանալուց հետո Ուկրաինան կաշխատի ռուսական գազի ծավալների նվազումը լրացնել Եվրոպային ԷլեկտրաԷներգիայի մատակարարումներով»,- հայտարարել Է Զելենսկին:

Բացի դրանից, Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Սլովենիային Եվրամիության անդամակցության Ուկրաինայի թեկնածության պաշտպանության համար եւ հանրապետությանը կոչ Է արել օգնելու Ուկրաինայի վերականգնմաը վերջինիս տարածքում մարտական գործողությունների ավատից հետո: «Ես Սլովենիայի ժողովրդին, ընկերություններին, պետությանը խնդրում եմ օգնել մեր երկրի վերականգնման պլանի իրականացմանը»,- ասել Է Զելենսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս