«Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը երեկ նշել է ծննդյան 73-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան տարեդարձը նշել է սիրելի ընտանիքի եւ սիրելի պարուհիների, կոլեկտիվի հետ։
Օրվա առթիվ Սոֆի Դեւոյան կրտսերը հետաքրիր անակնկալներ է պատրաստել տատիկի համար և կիսվել իր հետեւորդների հետ։
Երգչուհի Զարուհի Բաբայանը, շնորհավորելով սկեսուրին, գրել է. «Շնորհավոր, առողջ, ուրախ, երջանիկ, եւ ամենակարեւորը միասին»։
Ապա կրտսեր Սոֆին լուսանկարներ է հրապարկել և գրել. «Եկավ մեր գեղեցկուհին, ոնց անցած տարի այս տարի եւս հավաքվել ենք մեր ամենակոլեկտիվով։ Դու ծնվել ես շատերիս կյանքը գեղեցկացնելու համար»։
Լիդա Եղիազարյան