
Ուկրաինայում ընդունվել է օրենք մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին։ Այս մասին հայտնում է Страна.ua պարբերականը։
Գերագույն ռադան ընդունել է մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին օրենքը, որի նպատակն է Ուկրաինայում ԴՆԹ-ի բազայի ստեղծումը։
Նշվում է, որ մարդու գենոմի տեղեկությունների ռեեստրը վերահսկելու է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Իսկ տեղեկությունը օգտագործվելու է հանցագործների, անհետ կորածների և անձը չհաստատված դիերի նույնականացման համար։