Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն համաձայնել է հեռանալ պաշտոնից՝ երկրի քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Կառավարության շարունակական գործունեությունը և բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ես այսօր ընդունեցի կուսակցությունների առաջնորդների առաջարկությունը՝ տեղ ազատել համակուսակցական կառավարության համար։ Գործընթացը հեշտացնելու համար ես կլքեմ վարչապետի պաշտոնը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին, Շրի Լանկայում, հակակառավարական ցույցերի ժամանակ, գրավել են նախագահական նստավայրը։ Իշխանությունների նկատմամբ զանգվածային դժգոհությունները հարուցել են տնտեսական ճգնաժամը և վառելիքի գների կտրուկ աճը։ Անվտանգության ուժերը փորձել են զսպել ցույցերը՝ պարետային ժամ սահմանելով։