
Հուլիսի 10-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 27-րդ փողոցում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․) առջևի հատվածով հայտնվել է Արբաթ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակա ջրանցքում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից։