Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 05:50-ի սահմաններում  Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում: 

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  նախ տեղում առաջին բուժօգնութունն է  ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել  «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: 




Լրահոս