«Հայաստան» Խմբակցության պատգամավոր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը վերադարձել է եւ վաղը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վաղը՝ հուլիսի 11-ին, ժամը՝ 12։30-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին», – գրել է Սաղաթելյանը