Հայաստանում հուլիսի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423771-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 5256 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3142709 է:
Փաստացի այս պահին բուժվում է 418 պացիենտ, ավելացել է 128-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 413043 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 226 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է: