Անընդունելի է «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը․ ՇՄ նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունն իր մտահոգություն է հայտնել որսագողության դեպքի առբնչությամբ, քանի որ սպանվել են Կարմիր գրքում գրանցված թռչուններ։

ՇՄ նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։ Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալ Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։ Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։




Լրահոս