
Այսօր Հայաստանում ակտիվորեն լուրեր էր տարածվում այն մասին, թե Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով
այժմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի
հետ պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, վաղ առավոտյան
սրտի կաթված է ստացել և նրան
տեղափոխել են հիվանդանոց: Խոսվում էր նաև, որ վեհափառի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ վատ: Սակայն արդեն իսկ կեսօրին Մայր Աթոռը հերքեց այդ լուրերը` հավելելով, որ կաթողիկոսը գտնվում է առողջական լավ վիճակում: