Ո՞վ կփոխարինի Մամիջանյանին. ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է:

Նշենք, որ հանձնաժողովի փոխնախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր, ու նրա՝ այդ պաշտոնից հրաժարվելուց հետո հանձնաժողովն այժմ փաստորեն նոր փոխնախագահ է ցանկանում ընտրել:

Հավելենք, որ քաղաքական իշխանության ձեռամբ բոլորովին վերջերս փոփոխություն արվեց Ազգային ժողովի կանանակարգ-օրենքում, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն իրեն հասանելիք պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա այդ պաշտոնում կարող են այլ խմբակցության (տվյալ դեպքում՝ մեծամասնության՝ ՔՊ-ի) պատգամավորներ ընտրվել:

Թե ո՞վ կփոխարինի Մամիջանյանին ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, դեռևս հստակ չէ. իշխանությունը չի գաղտնազերծում:

Ս.Վ.




Լրահոս