Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ ամառային հանգիստն այս տարի կանցկացնի Մոնակոյում: Այս մասին երգչուհին հայտնել է իր երկրպագուներին եւ գեղեցիկ լուսանկարներ տեղադրել ամուսնու հետ:
Ի դեպ, Սոնան ամուսնությունից հետո հաճախ է արկածային հանգիստներ եւ հետաքրքիր արձակուրդներ կազմակերպում, թե՛ Հայաստանի տեսարժան վայրերում, թե՛ Եվրոպայում, եւ ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալում` չնայած, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհու հղի լինելու մասին լուրերը, որոնց մինչ օրս նա չի անդրադարձել:
Նշենք, որ Սոնան այն քիչ հայ հայտնի երգչուհիների թվում է, ում հարսանեկան զգեստն ամենաքննարկված էր եւ օրեր շարունակ գլխավորում էր թոփ լուրերի տասնյակը:
Լիդա Եղիազարյան