Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 4-10-ը:
«Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.7մ (10.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 52.058 մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.779 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 146.737 մլն. մ³»: