Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային թիվ 2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն:
Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և թիվ երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից: