Պուտինը ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը Ուկրաինայի բնակիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին, գրում է BBC-ն։

Նախկինում այս ընթացակարգը վերաբերում էր երկրի արևելյան չճանաչված հանրապետություններում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում բնակվող ուկրաինացիներին։

Այդ շրջանները ռուս զինվորականների վերահսկողության տակ անցնելուց հետո Ուկրաինայի տեղական իշխանությունները փոխարինվեցին Մոսկվայի կողմից վերահսկվող նոր վարչակազմերով։ Հունիսի 11-ից Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ցանկացողներին ռուսական անձնագրեր են տրամադրվում։ Այնտեղ ներդրվել են «երկարժութային գոտիներ»՝ կարելի է վճարել գրիվնայով և ռուբլով։




Լրահոս