ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերին հատկացված գումարը չի ավելացել. Փաշինյանը խաբել է. մաս 47. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով»,- երեկ՝ «Բյուջե-2022»-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, ԱԺ-ում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետեւողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն` քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը»,-ասել էր Փաշինյանը։

Սակայն նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Փաշինյանի իշխանության պաշտոնավարման 4-րդ տարին արդեն լրացել է, սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում է, որ 2018-ին տված եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս