
Ուշադրություն
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 12-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: