
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի «Արարատ» «Շկենդիյա» խաղի մրցավարական անձնակազմը կլինի Ուկրաինայից:
Այս մասին գրում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Գլխավոր մրցավարը կլինի Ալեքսեյ Դերևինսկին, մրցավարի օգնականները կլինեն Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան կլինի Եվգենի Արանովսկին: