Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Այս մասին են խոսում նաեւ վիճակագրական տվյալները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 5 ամիսներին մեր հանրապետությունում ամուսնալուծությունների թիվը կազմել է 1858: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնալուծվել է 1648 մարդ:
Նշենք, որ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ամուսնալուծվողների թիվը 1217 է կազմել: Այսինքն, մեկ տարում 210-ով ավելացել են ամուսնալուծությունները: Հոգեբանների համոզմամբ, ամուսնալուծությունների թվի աճը կնոջ, ամուսնու ինքնուրույնության սահմանափակման հետևանք է։ Բացի այս, ամուսնալուծություններին նպաստող գործոններից մեկը սոցիալ-տնտեսական պայմաններն են։
Սրան զուգահեռ, արձանագրենք նաեւ, որ Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունվար-մայիս ամիսներին ամուսնացել է 6477 մարդ, իսկ նախորդ տարվա հինգ ամիսներին՝ 6731:
Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 254-ով պակասել է ամուսնությունների թիվը: Մյուս կողմից նկատենք, որ 2020 թվականի 5 ամիսներին ամուսնությունների թիվը կազմել է 4178: Այսինքն այս տարվա հինգ ամիսներին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնացողների թիվը զգալի է ավելացել:
Ս.Հ.