Կարեն Անդրեասյանը մեկ ամսվա մեջ չորս անգամ գործուղման է մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ամենաշատը գործուղման մեկնած կառավարության անդամներից է: Միայն մայիս ամսվա մեջ նախարարը չորս անգամ եղել է արտերկրում:

Նախ, մայիսի 1-ից 3-ը նա Վրաստան է գործուղվել նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ: Այնտեղ նրանք մասնակցել են հայ-վրացական իրավական համագործակցության չորրորդ ֆորումին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք հանդիպել են նաև Վրաստանի վարչապետին եւ քննարկում ունեցել: Հաշվետվության մեջ տեղեկություններ են միայն քննարկումների մասին. այլ առարկայական ձեռքբերումների մասին տեղեկություններ չկան:

Մայիսի  18-ից 19-ը նա եղել է Բելգիայում, 23-ից 25-ը՝ Բելառուսում, ապա 25-27-ը Լիտվայի Հանրապետություններում: Օրինակ Բելգիայում նա մասնակցել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստին: Բելառուսում նա հանդիպել է այդ երկրի նախարարին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ ահա Լիտվայում էլ հանդիպումներ է ունեցել այդ երկրի պաշտոնյաների հետ:

Ն.Հ.




Լրահոս