Հենրիխ Մխիթարյանն ընտրել է խաղաշապիկի համարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:




Լրահոս