
ԱՄՆ Լուիզիանա նահանգի դատարանը որոշում է կայացրել անհապաղ ազատ արձակել բռնաբարության մեղադրանքով 30 տարի բանտում անցկացրած տղամարդուն,-հաղորդում է Associated Press-ը:50-ամյա Ջեյմսը անմեղ է ճանաչվել այն բանից հետո, երբ գերժամանակակից ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է, որ նա չի գործել իրեն վերագրված հանցագործությունը:Նշենք, որ1981-ին Ջեյմսը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց համաներման իրավունքի: