ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:
ՔՏՀԱ տեսչական մարմինը հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Արարատի մարզում։
Մարզի Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50 ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։
Արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 7 տրանսպորտային միջոցի վարորդ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ: