Ջրափրկարարները լողափ են դուրս բերել 14-ամյա պատանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ-ին (ծնված 2008 թ․):




Լրահոս