Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբ: