ՖՈՏՈ. Մի պահ նույնիսկ շատ հուզվեցի, հասկացա, որ արդեն մեծացել եմ. Լիդուշիկը՝ 23-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին երգչուհի Լիդուշիկը նշել է ծննդյան 23-րդ ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ հատուկ տարեդարձին չի պատրաստվել եւ մեծ խնջույք չի կազմակերպել:

«Ճիշտն ասած, արդեն գիտակցում ես, որ 23 տարեկան ես, արդեն բավականին  մեծ եւ հասուն մարդ ես, նույնիսկ մի պահ իմ նորածին ժամանակվա ալբոմն էի նայում, որը մայրիկս սրբորեն պահել էր եւ գրառել իմ առաջին քայլերը, եւ երբ սկսեցի թերթել, կարդալ մի պահ նույնիսկ շատ հուզվեցի, եւ հասկացա, որ արդեն մեծ եմ»,-նշեց երգչուհին:

Լիդուշիկի խոսքով՝ քանի որ տարեդարձը մեծ եւ շքեղ չի նշել, արտասավոր որեւէ անակնկալ տեղի չի ունեցել. «Պարզապես ընտանիքով հավաքվել են եւ ինձ հարազատ մտերիմ ընկերուհիներով նստել մի տեղ եւ հաճելի ժամանակ անցկացրել: Արտասավոր որեւէ բան չի եղել, պարզապես որոշեցի այս անգամ ավելի փակ, շատ նեղ ընտանեկան միջավայրում նշել: Անկեղծ ասած ես այնքան էլ ճոխ տարեդարձ սիրող մարդ չեմ, եւ գրեթե իմ բոլոր տարեդարձները նշել եմ ազգիս հետ, համերգի կամ շնորհանդեսի տեսքով: Այս անգամ էլ ինչպես վերջին մի քանի ծնունդներս որոշեցի նշել ամենահարազատներիս հետ, եւ կարեւորը հաճելի մթնոլորտում: Ես սիրում եմ փակ, հաճելի եւ գեղեցիկ միջավայր, համենայնդեպս առայժմ այդպես եմ որոշել»,-ասաց նա:

Լիդուշիկի միակ երազանքը խաղաղ երկրնքի տակ ապրելն է, հենց բառի ուղիղ իմաստով. «Եվ ամենակարեւորը բոլոր երազնաքները դարձնել նպատակներ եւ փորձել իրականացնել դրանք»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս